Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարարի տեղակալ


 

Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարարի տեղակալ

  • 05-03-2026 16:53:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
 
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն