Ալիևը հրամայել է ադրբեջանական բանակին ձեռնարկել պատասխան միջոցներ Նախիջևանի վրա հարձակումից հետո


 

Ալիևը հրամայել է ադրբեջանական բանակին ձեռնարկել պատասխան միջոցներ Նախիջևանի վրա հարձակումից հետո

  • 05-03-2026 17:09:00   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է ձեռնարկել պատասխան գործողություններ Նախիջևանի վրա Իրանի հարձակումից հետո։
 
«Մենք չենք հանդուրժի այս անհիմն ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ», – ասել է Ալիևը հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։
 
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ Իրանը «ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ»։
 
Հինգշաբթի օրը ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը