Պեսկով․ «Ռուսաստանը չի կարող դադարեցնել այս պատերազմը»


 

Պեսկով․ «Ռուսաստանը չի կարող դադարեցնել այս պատերազմը»

  • 05-03-2026 19:02:46   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am «Ռուսաստանը չի կարող դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմը, բայց պետք է քայլեր ձեռնարկի իր շահերը, այդ թվում՝ տնտեսական շահերն ապահովելու նպատակով», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
 
«Մենք պետք է անենք այն, ինչ համապատասխանում է մեր շահերին։ Հարկավոր է մեր տնտեսության համար նվազագույնի հասցնել այն գլոբալ ցնցումների հետևանքները, որոնք արդեն սկիզբ են առել։ Մենք պետք է օգուտ քաղենք այնտեղ, որտեղ հնարավոր է, որքան էլ դա ցինիկ չհնչի», - հայտարարել է Պեսկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը