Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան


 

Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան

  • 25-03-2026 11:02:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան
 
1lurer. Ապրիլի 1-ից 10 հազար դրամով կբարձրանան հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները։ Այս մասին սոցցանցի իր էջում հիշեցրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ կրկին ընդլայնվել է աջակցող միջոցների ցանկը։
 
«Դրանցից կարևորներից մեկը տակդիրներն են, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։ Դա մեծ ֆինանսական բեռ էր նրանց և նրանց ընտանիքների համար։ Այն քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրներ, կարող են ստանալ հավաստագրված կազմակերպություններից, ամսական 120 հատ՝ 36 հազար դրամի չափով, ինչը էական թեթևացում կլինի նրանց և ընտանիքների համար»,- ասել է նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 193 անգամ

```