ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել դիմումը ոչ թե քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած խախպտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից. «Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ դիմում է ներկայացնում


 

ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել դիմումը ոչ թե քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած խախպտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից. «Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ դիմում է ներկայացնում

  • 12-06-2026 12:22:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել դիմումը ոչ թե քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած խախպտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը:
 
«Օրենդրությունը վերապահել է լիազորություն ԿԸՀ-ին անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, այդ լիազորությունը ունեն, այդ նպատակով առնվազն պետք է նման դինում ներկայացնել: Եթե կողմը ԿԸՀ համապատասխան դիմում ընտրության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ չի ներկայացնում, դա առնվազն մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում՝ պայմանականորեն պատասխանող կողմ ԿԸՀ-ն դա վկայակոչի: Ավելին՝ մենք ներկայացնում ենք դիմումը, և ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախպտումների տեսանկյունից, այլ ընտրությունների տեսանկյունից»,- նշել է Վարդևանյանը:
 
Վարդևանյանն ընդգծեց՝ ՀՀ քաղաքացիները ավելի շատ կմասնակցեին ընտրություններին, եթե չլիներ ատելության խոսքն ու ռեսպրեսիվ մեքենայի իրացման մթնոլորտը:   
 
Նշենք, որ այս պահին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները ԿԸՀ դիմում են ներկայացնում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:
 
Հիշեցնենք, որ երեկ վերահաշվարկի արդյունքում 2 ընտրատեղամասի արդյունքներ անվավեր էին ճանաչվել՝ քվեարկության արդյունքների վրա հնարավոր ազդեցություն ունեցած խախտումների պատճառով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը