Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ ջախջախելnւ եմ. էն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան


 

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ ջախջախելnւ եմ. էն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան

  • 17-06-2026 17:07:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am  Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք իրենց բնում ջախջախելու եմ, դրանք են՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ: Այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել: Այս մասին Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
«Ընտրակաշառքով պետք է երկիրը բերեն, դնեն հարվածի տակ, բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ԱԺ-ի գաղտնի արձանագրությունները փողով դուրս ա տալիս: Սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում: Այդ սպառնալիքները անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պետք է ջախջախվեն իրենց բնում:
 
Ես քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց, այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն՝ կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում և փոխել Կառավարությունը: Ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում: Անհատապես ջախջախելու եմ իրենց շոշափուկներին և մետաստազներին՝ բոլոր հնարավոր միջոցներով, ՀՀ քաղաքացիներից ով համասձայն չի՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա»,- նշել է Փաշինյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը