Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել


 

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

  • 22-06-2026 19:35:41   | Ղրղզստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ղրղզստանի իրավապահ մարմիններն ավելի քան 15 հաղորդագրություն են ստացել պետական մարմինների շենքերում իբր ռումբերի տեղադրված լինելու մասին, անցկացվում են ստուգումներ։
 
Այս մասին հայտնել է Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
 
Ականապատման մասին առաջին սպառնալիքը վերաբերել է «Մանաս» օդանավակայանին, որտեղից տարհանվել են աշխատակիցներն ու ուղևորները: Ավելի ուշ տարհանում է սկսվել ԱԳՆ շենքում և խորհրդարանում։ Ռումբի առկայության մասին ահազանգեր են ստացվել նաև պետական գույքի կառավարման գործակալությունում, «Ուչկուն» տպարանում, պետական հիփոթեքային ընկերության գլխամասային գրասենյակում և «Գոսստրախում»:
 
«Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են տարածքները, կազմակերպվել է աշխատակիցների, այցելուների և քաղաքացիների տարհանում։ Իրականացվում են ստուգման աշխատանքներ տվյալ օբյեկտներում և հարակից տարածքներում»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
 
Նշված վայրերի մեծ մասում ստուգումներն ավարտվել են։ Պայթուցիկ սարքերի առկայությունը չի հաստատվել։ Մնացած վայրերում ստուգումները շարունակվում են։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը