Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ


 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

  • 23-06-2026 15:12:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ:
 
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
 
1. 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաև կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
 
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
 
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում զեկուցել Վարչապետին»,- ասված է որոշման մեջ:
 
Աշխատանքային խմբի կազմը՝ այստեղ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 134 անգամ

```