Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր


 

Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր

  • 23-06-2026 19:08:01   | Հայաստան  |  Տնտեսություն
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։ 
 
«Այն նախագահել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
 
Նիստի օրակարգային հարցերի թվում են եղել ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։
 
Էդգար Զաքարյանը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։
 
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ սահմանային ենթակառուցվածքների վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ խթան կլինեն փոխադարձ առևտրաշրջանառության աճի համար։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հայկ Նազարյանը»:
 
 Էկոնոմիկայի նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

 

 

Կարդացել են 134 անգամ

```