Փամբակ գետում դի է հայտնաբերվել

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

27-06-2026 14:30 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
 
Փամբակ գետում դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
 
Փրկարարները ներկայումս միջոցներ են ձեռնարկում դին գետից դուրս բերելու ուղղությամբ: 
 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Հիշեցնենք՝ օրեր առաջ Փամբակ գետում ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել էր հունիսի 15-ից որոնվող՝ 2013 թվականին ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
 
Տեղեկացնենք նաև՝ հունիսի 17-ին՝ ժամը 9։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր որոնվող՝ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ 
 
Ավելի վաղ՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև՝ ժամը 17։05-ին, ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 92 անգամ