Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել

Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել

27-06-2026 15:45 Ռուսաստան Քաղաքականություն
Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել
1lurer.am  Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել: Մասնավորապես, Զապորոժիեում հարվածի հետևանքով հրդեհվել է գազով լի ամբարը և վարչական շենքը:
 
Խարկովի մարզի բենզալցակայաններից մեկի տարածքում հարվածի հետևանքով շենքը քանդվել է, և հրդեհ է բռնկվել 400 քմ տարածքում, վնասվել է 10 միավոր տեխնիկա:
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 175 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի ջրային տարածքի վրա:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 59 անգամ