Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
AM RU EN WA FR

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

27-06-2026 12:18 Հայաստան Նշանավոր հայեր
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
 
Հայկական ժամանակ․ 84 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։
 
Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
 
Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Եղել է Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: 1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
 
 
Նոյյան տապան   |   Նշանավոր հայեր

 

 

Կարդացել են 84 անգամ