Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում պատերազմը
27-06-2026 10:19 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Վալդայում հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում պատերազմը:
Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցությունը, համատեղ նախագծերի իրականացումը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ պետական լրատվական գործակալությանը հայտնել էր, որ հանդիպումից հետո մամուլի ասուլիսներ կամ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։