Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան․ մանդատները ոչ մի լավ բան չեն տալիս․ Նարեկ Կարապետյան

Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան․ մանդատները ոչ մի լավ բան չեն տալիս․ Նարեկ Կարապետյան

26-06-2026 19:37 Հայաստան Քաղաքականություն
Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան․ մանդատները ոչ մի լավ բան չեն տալիս․ Նարեկ Կարապետյան
tert.am Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի։ Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
 
«Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան, ոչ մի լավ բան չի տալիս, աշխատավարձ, բան, մենք դրա հետաքրքրությունը, կարիքը չունենք, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է։ Մեզ համար կարևոր է թափանցիկությունը ապահովել, մարդկանց հետ խոսել։ Չենք կարող անտեսել պետական ինստիտուտները։ ՍԴ-ն, եթե անհրաժեշտ կամք դրսևորի, կապահովի ձայնագողության՝ ԲՀԿ-ի ձայների գողության բացակայությունը»,-ասել է նա։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 95 անգամ