Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվի միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին
26-06-2026 16:15 ԱՄՆ Քաղաքականություն
azatutyun.am «Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հաջորդ ամիս Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն պաշտպանության ոլորտին առնչող տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Բացի այդ, կվերահաստատեն իրենց հանձնառությունը պաշտպանական ծախսերի ավելացման նպատակներին և կրկին աջակցություն կհայտնեն Ուկրաինային», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հստակ ուղերձ կհղի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ 32 անդամ ունեցող դաշինքը պատրաստ է արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած «չմտածված քայլի»։
Դիմելով Պուտինին՝ Ռյուտեն ասել է.
«Պուտինը չի վախենում պարտավորություններից, նա վախենում է, որ մենք կիրագործենք մեր ստանձնած պարտավորությունները։ Եվ հենց դա էլ մենք անում ենք, Վլադիմիր։ Մենք կպաշտպանենք ինքներս մեզ»։