6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից

6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից

26-06-2026 16:21 Ռումինիա Հասարակություն
6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից
 
Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվել է Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 23 պետությունների 133 աշակերտներ։ Յուրաքանչյուր պետություն կարող էր ներկայացնել առավելագույնը 6 մասնակից։ 
 
Հայաստանի թիմը մասնակցել է 6 աշակերտներով և արժանացել 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների։
 
Ոսկե մեդալ է նվաճել «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Մանուկյանը (10-րդ դասարան), արծաթե մեդալ՝ «Այբ» դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան)։ Բրոնզե մեդալի են արժանացել «Գազպրոմ Արմենիա» հիմնական դպրոցի աշակերտ Էրիկ Հասրաթյանը (9-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Թադե Մորադյանհաջիաբադին (8-րդ դասարան), Արտաշես Թումանյանը (9-րդ դասարան), Խաչատուր Վարդանյանը (9-րդ դասարան)։
 
Թիմը ղեկավարել են «Քառակուսի» կրթական հիմնադրամի մասնագետները՝ Տիգրան Չթյանն ու Էդգար Հողմրցյանը։
 
Պատանիների մաթեմատիկայի բալկանյան նախորդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել էր «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հախեյանը և արժանացել արծաթե մեդալի։
 
Օլիմպիադային մասնակցելու իրավունք ունեն մինչև 15 տարեկան դպրոցականները։
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 46 անգամ