Թրամփը ներկայացրել է հոբելյանական ամերիկյան անձնագրի դիզայնը` իր պատկերով
AM RU EN WA FR

Թրամփը ներկայացրել է հոբելյանական ամերիկյան անձնագրի դիզայնը` իր պատկերով

27-06-2026 10:35 ԱՄՆ Միջազգային
Թրամփը ներկայացրել է հոբելյանական ամերիկյան անձնագրի դիզայնը` իր պատկերով
 
Sputnik. Սա հատուկ հոբելյանական հավաքածու է և չի փոխարինելու ստանդարտ ամերիկյան անձնագրերին։
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ներկայացրել է երկրի անկախության 250-ամյակին նվիրված հատուկ հոբելյանական անձնագրի նոր դիզայնը՝ իր սեփական պատկերով։
 
«ԱՄՆ-ի նոր անձնագիրը, որի վրա գրված է՝ «Բարի գալուստ, բայց խելոք պահեք ձեզ»»,–լուսանկարին կից գրել է Թրամփը։
 
Անձնագրում պատկերված է Թրամփի դիմանկարը (նստած աշխատասեղանի մոտ) և նրա ոսկեգույն ստորագրությունը։
 
Նրա պատկերի ֆոնին տեղադրված է ԱՄՆ Անկախության հռչակագրի տեքստը։ Դիմացի էջում պատկերված է Ջոն Թրամբալի հայտնի «Անկախության հռչակագիր» կտավը։
 
Հավելենք, որ սա հատուկ հոբելյանական հավաքածու է (հայտարարվել է ընդամենը 25 000 օրինակի թողարկման մասին) և չի փոխարինելու ստանդարտ ամերիկյան անձնագրերին։
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 71 անգամ