Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով

03-07-2026 16:50 Ֆրանսիա Հասարակություն
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
1in.am  Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է, որ երկրում ավելի քան 2000 մարդ է մահացել տապի ալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է TF1-ի եթերում:
 
Նա նշել է, որ հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մահացությունների թիվը կազմել է 2025։
 
Նա նշել է, որ այս տեղեկատվությունը հիմնված է բոլոր մահվան վկայականների միայն 60%-ի վրա, ուստի վերջնական թիվը կարող է փոխվել։ Նա նաև նշել է 45 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում մահացությունների աճ։
 
Սաստիկ շոգն ազդել է եվրոպական երկրների զգալի մասի վրա։ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը երկրի 96 դեպարտամենտներից 72-ում հայտարարել է եղանակային տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։
 
Ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճան Ցելսիուսի, իսկ որոշ տեղերում նույնիսկ գերազանցել է այն։ Իրավիճակը հատկապես ծանր է նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Հունաստանում։
 
 
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 88 անգամ