Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել

04-07-2026 14:25 Ի՞նչ է գրում մամուլը
Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել
shantnews.am Երկրի վրա սկսվել է G3.33 մակարդակի հզոր գեոմագնիսական փոթորիկ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
 
«Փոթորիկն ուժգնացել է մինչև G3.33 մակարդակ։ Սա տարվա ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է», -հայտնել են հաստատությունից:
 
Նշվում է, որ երևույթը սկսվել է մեկօրյա ուշացումով։ Մոտ 24 ժամ շարունակ Երկրի մագնիսական դաշտը դիմակայել է արեգակնային զանգվածի արտանետումների ճնշմանը, սակայն ի վերջո տեղի է տվել։
 
Արեգակնային բռնկումները, ըստ իրենց ռենտգենյան ճառագայթման ինտենսիվության, դասակարգվում են հինգ կատեգորիայի՝ A, B, C, M և X։ Դրանք կարող են Երկրի վրա մագնիսական փոթորիկներ առաջացնել, որոնք խաթարում են էլեկտրացանցերի աշխատանքը և ազդում թռչունների ու կենդանիների միգրացիոն ուղիների վրա։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 136 անգամ