Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
03-07-2026 17:45 ԱՄՆ Մեկնաբանություն
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ և «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Լոգոթետիսի հետ։
Բացի գործարարությունից՝ Լոգոթետիսը ակտիվորեն ներգրավված է բարեգործական և սոցիալական նախաձեռնություններում՝ «Libra Philanthropies»-ի միջոցով։ Նա ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները»։