Մարթա Կոս. ԵՄ-ի հետ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է
03-07-2026 18:16 Քաղաքականություն
azatutyun.am ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում գրառմամբ անդրադարձել է Եվրոպական միության կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցություններին։
«Ես հենց նոր վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր աշխատանքը՝ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ, տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիները։