Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։«Երկուշաբթի օրը, որը համընկնում է հանգուցյալ հեղափոխության առաջնորդի հուղարկավորության թափորի հետ, Թեհրանի օդային տարածքը ամբողջությամբ կփակվի, և թռիչքներ չեն թույլատրվի», - հայտարարել է կազմակերպությունը։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-8-ը՝ Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։
Իսկ թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։ Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ