ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև

04-07-2026 12:50 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև
 
Sputnik․ Մեդվեդևը հիշեցրել է, որ նման միավորման ստեղծման գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովում:
 
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:
 
Լրագրողների այն հարցին` արդյոք հնարավոր է, որ «պատժամիջոցների տակ գտնվող պետությունների համայնք» ստեղծվի, Մեդվեդևը պատասխանել է, որ նման հարթակը կարող է միավորել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և այլ երկրներին՝ պատժամիջոցներին հակազդելու համատեղ մոտեցումներ մշակելու համար:
 
«Մենք կարող ենք քննարկել ինչ-որ պայմանագրի կամ առնվազն հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պատժամիջոցների ենթարկված պետությունները կարող են ընդհանուր դիրքորոշումներ մշակել։ Հնարավոր է՝ խոսքը կարող էր վերաբերել նաև պատասխան միջոցների ներդրմանը։ Դա վերաբերում է Ռուսաստանին, Իրանին, իսկ այժմ նաև Չինաստանին, որը նույնպես ենթարկվել է պատժամիջոցների», - ասել է Մեդվեդևը։
 
Նա հիշեցրել է, որ նման միավորում ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։ Մեդվեդևի խոսքով՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանի արդարադատության նախարարը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո:
 
Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ: Նրա կարծիքով՝ նման պատժամիջոցներն անօրինական են և համատեղ հակազդեցություն են պահանջում։
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 122 անգամ