Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը

04-08-2026 16:22 Հայաստան Քաղաքականություն
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
1lurer.am  Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը:
 
Նա ծնվել է 1993 թվականին Իջևանում: 2014-2016 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: 2019-ին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որակավորումը՝ արաբագետ:
 
2017-2018 թվականներին Հորդանանի Հաշիմյան թագավորությունում մասնակցել է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին: 2019-2021 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, 2022-ին ընտրվել է ՔՊԿ վարչության անդամ, ապա՝ վարչության փոխնախագահ, 2025-ին վերընտրվել է նույն պաշտոնում:
 
2021-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, 2021-ին և 2026-ին ՔՊԿ ընտրական ցուցակով վերընտրվել է ԱԺ պատգամավոր:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 46 անգամ