Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում

29-08-2026 11:59 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Հիշեցնենք, որ Լենա Նանուշյանը ՀՀ վարչապետի օգոստոսի 28-ի որոշմամբ ազատվել էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, որը զբաղցենում էր 2021 թվականի հունվարից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Սամվել Խարազյանը։Վարչապեը Նիկոլ Փաշինյանը նաև որոշումներ է ստորագրել Լևոն Հակոբյանին և Արմեն Գասպարյանին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններից ազատելու մասին։ 

 

 

 

 

Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

Կարդացել են 40 անգամ