ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ uանձազերծված տնտեսական պшտերազմը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը և միայն nւժեղացնում է լարվածությունը. Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ uանձազերծված տնտեսական պшտերազմը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը և միայն nւժեղացնում է լարվածությունը. Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար

29-08-2026 12:20 Չինաստան Միջազգային
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ uանձազերծված տնտեսական պшտերազմը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը և միայն nւժեղացնում է լարվածությունը. Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար
 
tert.am. ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը և միայն ուժեղացնում է լարվածությունը՝ սպառնալով խաթարել համաշխարհային ֆինանսական կարգը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Չանը։
 
«Չինաստանը բազմիցս հստակ հասկացրել է, որ վճռականորեն դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք որևէ կերպ ամրապնդված չեն միջազգային իրավունքով և հաստատված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - հայտարարել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանի հարցով ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում չինական Kameng Trading լոգիստիկ ընկերության ներառումը։
 
«Տնտեսական պատերազմը և առավելագույն ճնշումը խնդրի լուծում չեն։ Ընդհակառակը, դրանք միայն ուժեղացնում են լարվածությունը և նպաստում սպառնալիքների տարածմանը, ինչը հանգեցնում է համաշխարհային տնտեսական ու ֆինանսական կարգի, ինչպես նաև այլ երկրների օրինական իրավունքների և շահերի խախտմանը», - նշել է դեսպանատան մամուլի քարտուղարը։
 
Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրն իրավիճակի ապաէսկալացմանը նպաստելն է և որքան հնարավոր է շուտ երկխոսությանն ու բանակցություններին վերադառնալը։
 
«Չինաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար», - ընդգծել է դիվանագետը։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 33 անգամ