Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ դիտորդական 3 առաքելություն է հավատարմագրվել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ դիտորդական 3 առաքելություն է հավատարմագրվել

04-09-2026 18:22 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ դիտորդական 3 առաքելություն է հավատարմագրվել
2026 թվականի սեպտեմբերի 4-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք և «Ազատ քվե» միասնական անվանումների ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
 
 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ավարտվել է 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրման վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետը։
 
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Ականատես» և «Ազատ քվե» դիտորդական առաքելությունները։
 
ԿԸՀ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 6 անգամ