«Դու տղամարդ ես, թե՞ կին». Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«Դու տղամարդ ես, թե՞ կին». Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

04-09-2026 19:48 Ռուսաստան Քաղաքականություն
«Դու տղամարդ ես, թե՞ կին». Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
ishkhanutyun.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեջբերել է դասականներից մեկին՝ պատասխանելով 102-րդ ռազմաբազայի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։
 
«Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։ Երևանը նաև պատրաստ է քննարկել իր ներկայության շարունակականությունը, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը։ Փաշինյանի խոսքով, հայկական կողմը երբեք պաշտոնապես չի բարձրացրել բազայի դուրսբերման հարցը։
 
«Դու տղամարդ ես, թե՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտ»)»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 71 անգամ