Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք․ Ուկրաինան պատրաստ է․ Զելենսկի
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք․ Ուկրաինան պատրաստ է․ Զելենսկի

12-09-2026 15:35 Ուկրաինա Քաղաքականություն
Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք․ Ուկրաինան պատրաստ է․ Զելենսկի
armtimes.com  Ուկրաինան պատրաստ է և կարող է արձագանքել ռուսական ուժերի հարվածներին և գործողություններին:
 
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք: Եթե Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներ լինեն, նույնը կտեսնեն Ռուսաստանում»,- խոստացել է նա։
 
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ միշտ աջակցել են խաղաղ այլընտրանքին՝ երկխոսության՝ ընդգծելով եռակողմ բանակցություններ անցկացնելու կարևորությունը:
 
«Սակայն եթե Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը, ապա գործընկերները պետք է այդ խնդիրը լուծելու միջոց գտնեն»,- հավելել է Զելենսկին, ընդգծել նաև Սև ծովով սննդամթերի մատակարարումներն ապահովելու և էներգետիկ զինադադար հաստատելու կարևորությունը։
 
Նա կոչ է արել Վաշինգտոնին նոր և հզոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կտրելու Մոսկվային պատերազմը ֆինանսավորելու միջոցներից:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 90 անգամ