Կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը. ՊԵԿ նախագահ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը. ՊԵԿ նախագահ

14-09-2026 16:30 Իրան Մեկնաբանություն
Կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը. ՊԵԿ նախագահ
 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակելև կից գրել.
 
«Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել ենք վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և ընդգծել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։
 
Հայաստանը վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Այս համատեքստում կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ  համագործակցությունը խորապես շահավետ է երկու երկրների տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար։
 
Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանը, նախնական տվյալների փոխանակման համակարգի հնարավորինս վաղ գործարկմանը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքները։
 
Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և մաքսային ընթացակարգերի արագացման  նպատակով ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը։
 
Համաձայնություն ենք ձեռք բերել նաև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Շրջայցով եղել ենք նաև Նուրդուզի անցման կետում՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:
 
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

Կարդացել են 78 անգամ