Ալեքսանդր Արզումանյանը ետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
21-09-2026 16:19 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ալեքսանդր Արզումանյանը ետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: