Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին՝ որդուն բանակ զորակոչելու փորձի պատճառով

28-09-2026 14:10 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին՝ որդուն բանակ զորակոչելու փորձի պատճառով
 
Sputnik. Գործի մանրամասնեը փակ են` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջով։
 
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձերի պատճառով:
 
Գասպարյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ՊՆ-ի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ։
 
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, սակայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հղումով գործի մանրամասները փակ են։
 
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները գրել էին, որ 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 242 անգամ
📻 Ռադիո