Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին
06-10-2026 17:35 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Լսել նյութը🎙️ Անահիտ (AI)00:00 / 01:03
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։
Նախարար Թորոսյանը շնորհավորել է Ղասան Խալիլին՝ կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքների դերը՝ երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, երեխայակենտրոն ծառայությունների զարգացման գործընթացներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ ուղղություններին, արձանագրված արդյունքներին և զարգացման հեռանկարներին․ ընդգծվել է երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների շարունակականության ու հետևողական քայլերի անհրաժեշտությունը։
Կարևորվել է երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ հաշվի առնելով դրանց կարևոր դերը երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման գործում։