ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ<br />


ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

  • 16-06-2008 17:05:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը սպանվել է «Արժեքների Իտալիա» կուսակցության անդամ Ջուզեպպե Բազիլեն, որն զբաղվում էր կոռուպցիայի դեմ պայքարով, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Ինչպես հայտնի է դարձել, 61-ամյա Բազիլեին դանակահարել են իր տան շեմին: Մինչ այդ նա սպառնալիքներ էր ստանում մաֆիայի հավանական անդամներից:
Նոյյան տապան  -   Միջազգային