ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը
այսօր ճանապարհվում է եվրոպական մեծ շրջագայության, որի ընթացքում
կայցելի Ուկրաինա, Ռումինիա, Խորվաթիա եւ Ռուսաստան, որտեղ կժամանի
ապրիլի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Ուղեւորության ընթացքում Բուշին կուղեկցեն Սպիտակ տանը
հավատարմագրված գրեթե 70 լրագրողներ: Նրանցից շատերն արդեն առաջիկա
ուղեւորությունը համարել են «հրաժեշտի», քանի որ մեկ տարուց էլ քիչ
ժամանակ անց ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ուրիշներն էլ
կարծում են, որ այն ամենեւին այդպիսին չէ եւ որպես փաստարկ բերում
այն փաստը, որ «կայանալու են ՆԱՏՕ-ի հույժ կարեւոր գագաթնաժողովը
Ռումինիայում եւ նույնքան նշանակալի հանդիպում Պուտինի հետ»: