«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ<br />


«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ

  • 16-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 16-ին վերահաստատեց «ԱրմենՏել»-ի կողմից մատուցվող ծառայությունների ներկայումս գործող սակագները` դրանք համարելով առավելագույն սակագներ: Այդպիսով դրանք կշարունակեն գործել նաեւ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, «ԱրմենՏել»-ին եւ «Ղ-Տելեկոմ»-ին տրամադրվեց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն, ինչը կնպաստի կապի որակի բարձրացմանը: Բացի այդ, հանձնաժողովի որոշմամբ, 34 ՍՊԸ-երի եւ անհատ ձեռնարկատերերի տրամադրվեցին հեռախոսահամարների զբաղեցման թույլտվություններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն