ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ<br /> ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 13-11-2007 19:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց մի շարք օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում մի շարք գործող օրենքներում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխություններով ու լրացումներով իրավական պատասխանատվություն է նախատեսվում առողջապահության բնագավառը կարգավորող մի շարք օրենքների դրույթները խախտելու համար: Մասնավորապես, տարբեր չափի տուգանքներ են նախատեսվում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու, մարդու վերարտադրողական առողջության պահպանման, օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կանոնները, ինչպես նաեւ դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում: «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» եւ մի շարք այլ օրենքներում 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված լրացումների փաթեթով մասնավորապես նախատեսվում է, որ անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ:
Նոյյան տապան  -   Հասարակություն