ՀՀ ԱԺ-Ն 2-ՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿԵՑ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ<br /> ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ<br /> ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն 2-ՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿԵՑ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 02-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվեցին կառավարության հեղինակած 2 օրինագծերը, որոնցում փոփոխություններ են նախատեսվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» եւ «Եկամտահարկի մասին» օրենքներում: Ըստ դրանց, 2008թ-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը եւ համախառն եկամտի հարկման ենթակա ստորին շեմը սահմանվում է 25 հազար դրամ (մոտ 76 ԱՄՆ դոլար)` ներկայումս գործող 20 հազար դրամի փոխարեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն