ՀՈԼԱՆԴԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՂՈՒՐԱՆԸ<br /> ԱՐԳԵԼԵԼՈՒ» ԿՈՉՈՎ<br />


ՀՈԼԱՆԴԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՂՈՒՐԱՆԸ
ԱՐԳԵԼԵԼՈՒ» ԿՈՉՈՎ

  • 08-08-2007 19:06:00   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գիրթ Ուիլդերսը պահանջել է երկրում «ամբողջությամբ արգելել» Ղուրանը: Հոլանդացի քաղաքական գործիչը «De Volksktrant» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե մահմեդականների Սուրբ գիրքը «չպետք է կապվի պետության իրավական համակարգի հետ», քանի որ այն առաջ է բերում թշնամանք եւ ագրեսիա»: Գիրթ Ուիլդերսը պահանջել է երկրում արգելել Ղուրանի տարածումը: Հոլանդիայի 150 հոգանոց Ներկայացուցիչների պալատում «Ազատություն» կուսակցությունը հանդես է գալիս 9 անդամներով: Գիրթ Ուիլդերսը նախկինում պահանջել էր արգելել իսլամական ավանդական պարտադիր հանդերձանքը եւ նոր մզկիթների կառուցումը:
Նոյյան տապան  -   Միջազգային