ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ<br /> ՎԱՅՐԸ ԿՈՐՈՇԻ ՈՒԵՖԱ-Ի ԳՈՐԾԿՈՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ
ՎԱՅՐԸ ԿՈՐՈՇԻ ՈՒԵՖԱ-Ի ԳՈՐԾԿՈՄԸ

  • 22-06-2007 19:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 22-23-ին Հոլանդիայի Հերենվեն քաղաքում աշխատանքն է սկսել ֆուտբոլի եվրոպական միության (ՈՒԵՖԱ) գործկոմի նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաեւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի առաջին ենթախմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերի 8-ին եւ 18-ին նշանակված հանդիպումների վայրի որոշումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-թղթակցին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, ՀՖՖ-ին գործկոմի նիստին մասնակցելու հրավեր չի ուղարկվել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play