2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ<br /> ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ` ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ<br /> ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ<br />


2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ` ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ
ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ

  • 26-02-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա հոկտեմբերից Հայաստանում կկատարվեն կարմրուկի եւ կարմրախտի դեմ 7-27 տարեկան անձանց լրացուցիչ պատվաստումներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ նրա, դա նախատեսված է «Հայաստանում կարմրուկի, կարմրախտի վերացման ազգային ռազմավարություն» փաստաթղթով, որը ներկայացվել է կառավարության հաստատմանը: Գ.Սահակյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում մինչեւ 2009թ.-ը կարմրուկի տեղական դեպքերի վերացման ուղղությամբ: Նշվեց նաեւ, որ 2008թ.-ից նախատեսվում է կարմրուկի եւ կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումներ կատարել նաեւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Գ.Սահակյանի խոսքերով, նշված խմբի պատվաստումների կարեւորությունը պայմանավորված է նրանով, որ հղի կնոջ կարմրուկով կամ կարմախտով հիվանդանալու դեպքում պտղի մոտ կարող է առաջանալ բնածին կարմրախտային համախտանիշ: Դա, ըստ նրա, պտղի մոտ կարող է առաջացնել բնածին արատներ, այդ թվում լսողության եւ տեսողության խանգարումներ: «Եթե կինը կարմախտով հիվանդանում է հղիության առաջին վեց ամսվա ընթացքում, ապա բժիշկները խորհուրդ են տալիս այն ընդհատել»,- նշեց Գ.Սահակյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play