Հայ լրագրող Արթուր Ղուկասյանին շնորհվել է մամլո միջազգային
ակումբի մրցանակը
03-12-2009 18:30:00 | Ֆրանսիա | Մշակույթ
ՄԱԴՐԻԴ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մամլո
միջազգային ակումբը եւ «Վեգա Պրեսս» գործակալությունը մրցանակներ
են հանձնել հայտնի լրագրողներին ու լրատվամիջոցներին: Ինչպես
հաղորդում է «Մարմարան», «Արտասահմանյան մամուլ» անվանակարգում
մրցանակի է արժանացել Իսպանիայում բնակվող հայ լրագրող Արթուր
Ղուկասյանը, որը հայտնի է ոչ միայն իսպանական մամուլում հայկական
թեմաների շուրջ իր հրապարակումներով, այլ նաեւ «Վեգա Մեդիա Պրեսսի»
համացանցային կայքէջի հայկական բաժնի խմբագիրն է:
Հեղինակավոր հանձնաժողովը շնորհելով մրցանակը, շեշտել է, որ
Արթուր Ղուկասյանը պարգեւատրվել է լրատվական բացառիկ աշխատանքի
համար, որով մոտեցրել է հայկական եւ իսպանական մշակոյթները:
Մրցանակի առթիվ հայ լրագրողին շնորհավորական խոսք է ուղղել
նաեւ իսպանացի հայտնի գրող եւ հասարակական գործիչ Խոսե Անտոնիո
Կուռիարան: