Բոմոնթի Մխիթարյան վարժարանում մանկապարտեզի խաղասենյակ է<br /> բացվել<br />


Բոմոնթի Մխիթարյան վարժարանում մանկապարտեզի խաղասենյակ է
բացվել

  • 02-12-2009 18:30:00   | Թուրքիա  |  Հասարակություն
ՍՏԱՄԲՈՒԼ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բոմոնթի (Թուրքիա) Մխիթարյան վարժարանում տեղի է ունեցել մանկապարտեզի խաղասենյակի հանդիսավոր բացումը: Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», հանդիսությանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, Ստամբուլի Մայր քաղաքապետարանի խորհրդական Նադիա Թաշելը, Ս. Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն` իր կնոջ հետ, Ս. Հակոբ հիվանդանոցի հոգաբարձության փոխատենապետ Ժիլբեր Անանը, Ստամբուլի հայկական վարժարանների հիմնադիր ատենապետներ, տնօրեններ, շրջանավարտներ: Խաղասենյակի հանդիսավոր բացման առթիվ ելույթ են ունեցել վարժարանի տնօրեն Մարալ Պելեքը եւ ատենապետ Ռիտա Նուռնուռը: Պատվավոր հյուրերին հուշանվերներ են հանձնվել, այնուհետեւ հանդիսավոր պայմաններում կտրվել է ժապավենը:
Նոյյան տապան  -   Հասարակություն