Ֆրանկոֆոնիայի 6-րդ խաղերում Հայաստանի թիմը 1 արծաթե մեդալ
նվաճեց
12-10-2009 19:14:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին
Բեյրութից հայրենիք վերադարձան ֆրանսախոս երկրների 6-րդ խաղերի
մասնակից հայաստանցի մարզիկները: ԻՆչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց
հայկական պատվիրակության ղեկավար Եղիշ Դավթյանը, մրցումներին
մասնակցում էին 44 երկրների ներկայացուցիչներ, ընդ որում ԱՊՀ-ից ն
միայն Հայաստանը (4 մարզաձեւում): Ձյուդոիստ Համբարձում Տոնոյանը
(66 կգ) գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե պարգեւի: Իսկ
աթլետների մրցաշարի 400 մետր վազքատարածությունում Արամ Դավթյանը
(Արտաշատ) գրավեց 6-րդ պատվավոր տեղը: