Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կհյուրընկալի Բոսնիայի<br /> թիմին<br />


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կհյուրընկալի Բոսնիայի
թիմին

  • 02-09-2009 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-ին Երեւանի հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Բոսնիայի թիմին: Հանդիպումը սպասարկելու է Մակեդոնիայի մրցավարական հանձնախումբը Ալեքսանդր Ստավրեւի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի 20 ֆուտբոլիստներ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստությունը: Վնասվածքի պատճառով Երեւան չի ժամանել դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հավաքական են հրավիրվել արտասահմանյան թիմերում խաղացող 7 ֆուտբոլիստներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play