Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային<br /> աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»<br />


Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային
աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»

  • 31-08-2009 19:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 29-ին եւ 30-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ փուլի հանդիպումները, որում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ» - «Շիրակ»` 4-0, «Ուլիս» - «Բանանց»` 1-0, «Կիլիկիա» - «Միկա»` 3-2, «Արարատ» - «Գանձասար»` 1-2: Մրցաշարային աղյուսակը 47 միավորով միանձնյա գլխավորում է «Փյունիկը»: Առաջատարին հաջորդում են «Միկան»` 41, «Ուլիսը»` 39, «Բանանցը»` 32, «Գանձասարը»` 29, «Շիրակը»` 16, «Կիլիկիան»` 15, եւ «Արարատը»` 7 միավորով: Այժմ առաջնությունում խաղադադար է հայտարարված, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը պետք է նախապատրաստվի աշխարհի 2010թ.-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Բոսնիայի եւ Բելգիայի ընտրանիների հետ սեպտեմբերի 6-ին եւ 9-ին կայանալիք խաղերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play