Հայաստանի երիտասարդ ծանրորդները հաղթող ճանաչվեցին Եվրոպայի<br /> առաջնությունում<br />


Հայաստանի երիտասարդ ծանրորդները հաղթող ճանաչվեցին Եվրոպայի
առաջնությունում

  • 03-08-2009 18:44:00   | Շվեդիա  |  Սպորտ
ԼԱՆԴՍԿՐՈՒՆԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 2-ին Շվեդիայի Լանդսկրունա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ծանր քաշային կարգում 3 ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ): Նա պոկեց 175 կգ, հրեց 225 կգ եւ երկամարտում հավաքեց 400 կգ: Երկրորդ տեղը գրավեց Իրժի Օրսագան (Չեխիա), ով հայ ծանրորդից ետ մնաց 14 կիլոգրամով. 386 կգ (171 կգ + 215 կգ): Երրորդը Յուրի Տեգկաեւն էր (Ռուսաստան)` 376 կգ (173 կգ + 203 կգ) արդյունքով: Հայաստանը ներկայացրած մյուս ծանր քաշային Հայկ Հակոբյանը (Գյումրի) 362 կգ (167 կգ + 195 կգ) արդյունքով եզրափակեց ուժեղագույն վեցյակը: Մեդալների հաշվարկով 4 ծանրորդներով համալրված Հայաստանի տղաների հավաքականը գրավեց 1-ին տեղը (6 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ), իսկ 2 աղջիկները իրենց հաշվին գրանցեցին 1 ոսկե մեդալ եւ թիմային պայքարում ճանաչվեցին 6-րդը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play