Բուդյոնովսկում կայացավ մարզիչ Յուրի Սաֆարյանի հիշատակին<br /> նվիրված ֆուտբոլի մրցաշար<br />


Բուդյոնովսկում կայացավ մարզիչ Յուրի Սաֆարյանի հիշատակին
նվիրված ֆուտբոլի մրցաշար

  • 16-07-2009 18:50:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամառային արձակուրդի սկզբին Բուդյոնովսկ քաղաքի (Ստավրոպոլի երկրամաս) N 13 միջնակարգ հանրակրթական դպրոցի մարզահրապարակում կայացավ մարզիչ Յուրի Սաֆարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշար, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Մրցումներին մասնակցում էր հինգ թիմ: Մարզիչ Յու. Սաֆարյանի հուշամրցումները Բուդյոնովսկում անցկացվում են երկրորդ տարին: Ընդլայնվում է եւ մրցաշարի մասնակիցների կազմը. անցած տարի մասնակցում էր չորս թիմ, իսկ այս տարի արդեն հինգը: Բոլոր հիմքերը կան մտածելու, որ Յու.Սաֆարյանի հուշամրցաշարը Բուդյոնովսկում կդառնա ավանդական: Յուրի Բագրատի Սաֆարյանը Բուդյոնովսկ էր տեղափոխվել Գրոզնուց 90-ական թվականների սկզբին: Աշխատել է մարզիչ-մանկավարժ Մանկապատանեկան մարզադպրոցում: Թիմերը նրա ղեկավարությամբ քանիցս հաղթողներ եւ մրցանակակիրներ են դարձել ստավրոպոլյան երկրամասային մրցումներում եւ հաջողությամբ հանդես եկել դաշնապետական մակարդակի մրցումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play