Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը Եվրոպայի<br /> երիտասարդական առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար<br />


Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը Եվրոպայի
երիտասարդական առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար

  • 02-07-2009 18:44:00   | Վրաստան  |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 2-ին Թբիլիսիում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումներին մասնակցող հայաստանցի 8 մարզիկներից առաջին օրը մրցագորգ ելան Ալեքսան Միքայելյանը (55 կգ, Գյումրի), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ, Երեւան), Վաչիկ Եղիազարյանը (ծանր քաշային, Երեւան) եւ Ռաֆայել Ալեքսանյանը (74 կգ, Երեւան): Ռ.Ալեքսանյանը իր հաշվին գրանցեց 3 հաղթանակ, 1 պարտություն եւ իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Գոտեմարտը տեղի կունենա երեկոյան մրցահերթում: Ռ.Ալեքսանյանի մյուս 3 թիմակիցները մեկնարկային հանդիպումներում ձախողվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Հայաստանի մյուս 4 ըմբիշները մրցագորգ կելնեն հուլիսի 3-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play