Լեւոն Արոնյանը Լինարեսի միջազգայինում բաժանում է 2-4-րդ<br /> տեղերը<br />


Լեւոն Արոնյանը Լինարեսի միջազգայինում բաժանում է 2-4-րդ
տեղերը

  • 02-03-2009 15:34:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսում անցկացվող շախմատի միջազգային գերմցրաշարի 8-րդ փուլում Լեւոն Արոնյանը (Հայաստան) սեւերով հաղթեց Մագնուս Կառլսենին (Նորվեգիա), իսկ 9-րդ փուլում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով միանձնյա շարունակում է գլխավորել Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Լեւոն Արոնյանը, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Մագնուս Կառլսենը 5-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: 10-րդ փուլում Արոնյանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play